Բուն մարտերը տեւել են 6-7 ժամ՝ բավական ծանր ու դժվարին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի սկզբից ներկայացրեց այսօր Արցախի ՊԲ-ի կողմից հրապարակված՝ այս օրերին զինծառայողների հերոսության օրինակները՝ նշելով, որ սրանք ընդամենը հերթսական պայքարի փոքրիկ դրվագներ են: Իսկ իրականում, ըստ Հովհաննիսյանի, այդպիսի տասնյակ օրինակներ կան:
«Ըստ էության, զինվորներն իրենց հերոսական մարտով որոշում են հայ ժողովրդի ճակատագիրը», նշեց նա՝ ներկայացնելով այսօրվա ցուցանիշները:
«Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ծանր մարտեր են ընթացել Արցախի հյուսիսային եւ հարավային հատվածներում, հատկապես՝ հարավում: Հայառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծածավալ զրահատեխնիկա, հրետանի եւ փորձել էր ռազնաճակատի գիծը ճեղքել:
Ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կանխել՝ պատճառելով մեծ կորուստներ:
Միայն մարտական բուն գործողությունները, բուն մարտերը տեւել են 6-7 ժամ, դրանք բավական ծանր ու դժվարին մարտեր են: հասկանալի է, որ այս ամենը հեշտ չի տրվում մեր զինվորներին:
Այս ամբողջ ընթացքում հակառակորդը կորցրել է 2300 անձնակազմ, միայն այսօրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող, կամ՝ ոչ միայն զինծառայող, նաեւ ահաբեկիչներ: Մոտավորապես 800-900 վիրավոր է տվել:
Միայն այսօր հաջողվել է խոցել հակառակորդի՝ մարտի մեջ մտած մո 45 զրահատեխնիկա: Նաեւ մեր կողմին հաջողվել է խոցել մարտի մեջ չմտած մոտ 7-8 տասնյակ զրահատեխնիկա՝ հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պետք է համարվի:
Միայն այսօր խոցվել է հակառակորդի 10 ԱԹՍ: Ընդհանուր առմամբ, խոցված ԱԹՍ-ները կազմում են 113 միավոր: հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է արդեն 250 միավոր:
Միայն այսօր խոցվել է 3 Սմերչ-կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ:
Ահա այսպիսի ծանր մարտեր են ընթանում հյուսիսի եւ հարավի ուղղությամբ:
Մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն՝ հետ մղելով հակառակորդի ծանր, բարդ, մեծ կրակայինություն ունեցող փորձերը: հավատացեք, մարտերն այնքան թեժ են, իրավիճակն այնքան թեժ է, որ հաճախ մենք չենք հասնում ամփոփել ստացված տվյալները» ,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարծիքներ