Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը առանցքային կդառնա խաղաղության համար. հույն պատգամավոր

Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը առանցքային կդառնա խաղաղության համար. հույն պատգամավոր

 Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նինա Կասիմատին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և այդ պետության հետագա բարոյական պարտավորությունը` չկրկնել ժողովրդի դեմ հանցագործությունները իրենց տարածքում, առանցքային կդառնան Թուրքիայում, Հայաստանում, Արցախում, Կիպրոսում և Հունաստանում խաղաղության և զարգացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հույն պատգամավորը:

Նինա Կասիմատին կոչ է անում հույն ժողովրդին հայերի օրինակով մոբիլիզացնել ուժերը հույների ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում