Իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը. Արեն Մկրտչյան
ԱԺ-ն շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ելույթում ընդգծեց, որ իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը:
«Վստահ եմ, որ թե՛ Բարձրագույն դատական խորհրդում, թե՛ մյուս դատական մարմիններում կան հայրենիքին նվիրված մի շարք ազնիվ պրոֆեսիոնալներ, որոնք իրենց ներդրումն են ունենալու մեր երազանքների Հայաստանի կերտման գործում:
Ռուբե՛ն Վարդազարյան, դուք արատավոր անցյալի ուրվականն եք ներկայում: Նոյեմբերի 15-ի ձեր մարտակոչը մարտակոչ է ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դուք պատերազմ եք հայտարարել ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Մկրտչյանը:
Կարծիքներ