«Եռաբլուր» պանթեոնում Արցախյան պատերազմում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր կստեղծվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ