Ինտերը կարևոր միավորներ է կորցնում Կալյարիի հետ տնային խաղում
Իտալիայի առաջնւթյան 32-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կալյարիին»։ Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Գրում է Armsport.am-ը։
Հաշիվն արդեն 12-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո բացեց Մարկուս Թյուրամը։ Ընդմիջումից հետո Էլդոր Շոմուրոդովը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ 74-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրեց Հական Չալհանողլուն՝ առաջ մղելով իր թիմին։ Սակայն շատ չանցած, հյուրերը դարձյալ հավասարեցրին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Նիկոլա Վիոլան՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2-2։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դուրս էր եկել «Ինտերի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց հանդիպման 64-րդ րոպեին։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակած միավորների թիվը հասցրեց 83-ի և շարունակում է վստահ առավելություն ունենալ երկրորդ տեղում ընթացող «Միլանի» նկատմամբ։ «Կալյարին» 32 միավորով 14-րդն է։
Կարծիքներ