Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
![Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է](https://freenews.am/uploads/images/image_750x_661c4763aae2d.jpg)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Կարծիքներ