Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 11 823 նոր դեպք
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի փոխանցմամբ՝ անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 823 նոր դեպք:
Նոր դեպքերը գրանցվել են Ռուսաստանի 84 շրջաններում, դեպքերի 11.1% -ը՝ առանց վարակի ախտանշանների: Օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդ 417 հիվանդ մահացել է, 12 956 մարդ լիովին ապաքինվել:
Ռուսաստանում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 4 միլիոնը, որից ավելի քան 84 հազարը եղել են մահացու ելքով: Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 3,7 միլիոն ռուսաստանցի:
Կարծիքներ