Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակի բարեփոխման հարցում. Ռուսաստանի դեսպան
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Դիվանագետի խոսքով՝ ներկայումս տարբեր ուղղություններով շփումներ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև:
«Քննարկվում են հարցեր՝ կապված մեր երկրների տարբեր ոլորտներում համագործակցության և զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման հետ կապված», – ասել է Կոպիրկինը:
Նա նաեւ ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ