Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 11-ից 14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․6 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 1850 քմ, Տափերական գյուղում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ,
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 1200 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 600 քմ, Շահումյան գյուղում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 500 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա,
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5.2 հա։
Կարծիքներ