Շիրակի մարզպետն այցելել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչություն, ծանոթացել աշխատանքներին
Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը շուրջ մեկ ամիս է՝ տեղափոխվել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենք։
Կենտրոնի գործունեությանն ու բարելավված պայմաններով աշխատանքներին ծանոթացել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների հետ։
Մարզպետը Հյուսիսային-մաքսատուն վարչության և գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ղեկավարների հետ շրջել, ծանոթացել է աշխատանքներին, զրուցել մաքսատանն այդ պահին գործարքներ կատարող քաղաքացիների հետ։
Կարևորելով ծառայությունների ժամանակակից միտումներին համահունչ, արդիականացված հնարավորություններով մատուցումը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ առաջնային ու անհրաժեշտ է մեկ պատուհան սկզբունքով, թափանցիկ և մատչելի աշխատանքը, ինչը կնպաստի քաղաքացիների ժամանակ խնայելուն, գործարքները դյուրացնելուն և դրանց արդյունավետությունը բարձրացնելուն։
Կարծիքներ