Որպես անհետ կորած որոնվող 47-ամյա տղամարդը հայտնաբերվել է. ոստիկանություն
Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 47-ամյա Վլադիկ Խաչատրյանը։
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 13.00-ին, Վլադիկ Խաչատրյանը հայտնաբերվել է մայրաքաղաքում:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ