Թեհրանում հայտարարել են մահճակալների եւ բժիշկների անբավարարության մասին
Թեհրանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալ Ռեզա Ջալալի Հոշնուդը հայտարարել Է, որ մայրաքաղաքի առանձին հիվանդանոցներ երկրում հիվանդության տարածման երկրորդ ալիքի ժամանակ մահճակալների եւ բուժաշխատողների անբավարարության են բախվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք բախվել են երկու դժվարությունների՝ մահճակալների եւ բուժանձնակազմի անբավարարության»,-ISNA գործականությունը մեջբերում Է Հոշնուդի խոսքը, որը նույնպես վարակվել Է կորոնավիրուսով: Նա հավելել Է, որ բժիշկների պակասն այն բանի հետեւանք Է, որ նրանք կամ նրանց ազգականները հաճախ իրենք են վարակվում կորոնավիրուսով:
COVID-19-ի դեմ պայքարի շտաբի անդամը նշել Է, որ Իրանում հիվանդության տարածման երկրորդ ալիքը շատ ավելի լուրջ Է առաջինից: Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել Է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել Է 267061-ի, զոհերի թիվը 13608 Է: Դրա հետ մեկտեղ ապաքինվածների թիվը ներկայում հասել Է 230608-ի: Հուլիսի սկզբից ի վեր Իրանը երեք անգամ նորացրել Է մեկ օրում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ