Երևանի սննդի շղթայի տնտեսավարողները պահում են բարձր նշաձողը. խախտումներ չեն արձանագրվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է պարետի որոշումների նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Յուրաքանչյուր հերթական ստուգայցի ժամանակ առավել բարվոք պատկեր է գրանցվում: Վերջին երեք օրերին արձանագրված խախտումների նվազման դրական ցուցանիշը պահպանվել է նաև այսօր. Երևանի Ավան վարչական շրջանի խանութներում, սննդամթերքի արտադրություններում և հանրային սննդի կետերում խախտումներ չեն հայտնաբերվել: Սա Տեսչական մարմնի կողմից հանրության հետ տարվող ամենօրյա բարդ, ժամանակատար ու պատասխանատու աշխատանքի արդյունք է:
Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր կասեցվել է երկու տասնյակից էլ քիչ կազմակերպությունների գործունեությունը:
Ողջունելով տնտեսավարողների պատասխանատու վերաբերմունքը, այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն անընդհատ հորդորում է չթուլացնել զգոնությունը և խստորեն պահպանել պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը` նպաստելով համավարակի շուտափույթ հաղթահարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Сохранить
Համօգտագործել
Կարծիքներ