ՃՈ վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ

ՃՈ վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ

Ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։ Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- նշված է ՃՈ-ի տարածած հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում