ՄԱԿ-ն իր եւս 120 աշխատակիցների եւ այլ անձանց է տարահանել Աֆղանստանից
ՄԱԿ-ն օգոստոսի 22-ին Աֆղանստանից իր եւս 120 աշխատակիցների տարահանել Ղազախստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը տրածել Է ՄԱԿ-ի գլխավոր քարատուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ն Աֆղանստանում օգոստոսի 22-ին Քաբուլից 120 մարդ Է տարել Ալմաթի, դա երկրորդ նման ավիաչվերթն Է վերջին շաբաթվա ընթացքում: Ուղեւորների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ եւ մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, կազմակերպություններ, որոնք ՄԱԿ-ի գործընկերներն են Աֆղանստանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Միավորված ազգերը կենտրոնացած են «իրենց հազարավոր աշխատակիցների եւ գործընկերների անվտանգության» ապահովման վրա եւ աշխատում են «խիստ կարեւոր հումանիտար եւ այլ օգնություն հասցնելով կարիքավոր աֆղաններին», նշել Է Դյուժարիկը: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի շուրջ հարյուր աշխատակիցներ Քաբուլից մեկնել են Ալմաթի, որպեսզի շարունակեն աշխատանքը հեռավար ռեժիմով:
«Թալիբան» արմատական շարժման վճռական հարձակումից առաջ Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր ներկայացուչություններում աշխատում Էր մոտավորապես 3 հազար մարդ տեղացի բնակինչների թվից եւ ավելի քան 700 օտարերկրացիներ: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար, եւ թալիբների դեմ զինված դիմադրության կոչ Է արել: Արեւմտյան երկրները տարահանում են իրանց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ