Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի պատճառով 14 մանկապարտեզ Է փակվել: Այդ մասին, հաղորդել Է մայրաքաղաքի Մանկապարտեզների վարչության գործակալությունը:

Մանկապարտեզներն անցել են 12-օրյա կարանտինային ռեժիմի:

Գործակալությունում նշում են, որ Թբիլիսիում պետական մանկապարտեզներն աշխատում են երկրի առողջապահության նախարարության հանձնարարականներով:

Արձանագրության համաձայն, մանկապարտեզը կարանտինային ռեժիմի Է անցնում նույնիսկ այն դեպքում, երբ հայտնաբերել Է վարակման մեկ դեպք, իսկ այն անձինք, ովքեր շփվել են ախահարվածների հետ, անցնում են ինքնամեկուսացման: Նախօրյակին կարանտինի Է անցել մայրաքաղաքի երկու մանկապարտեզ:

Նախադպրոցական հաստատություններում ուսումնա-դաստիարակչական գործընթացն սկսվել Է հոկտեմբերի 4-ին: Թբիլիսիում գործում Է 180 պետական մանկապարտեզ, ուր հաճախում Է ավելի քան 61 հազար երեխա, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում