Թուրքիայում կորոնավիրուսի առավելագույն նոր դեպքեր են գրանցվել
Թուրքիայում հոկտեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ ապրիլի 30-ից ի վեր։ Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։
Ըստ նախարարի՝ COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կազմել է 30 438։ Պաշտոնյան նշել է, որ վարակվածների մեծ մասը երիտասարդներ են, իսկ դա խոսում է այն մասին, որ առողջապահական համակարգը բավական արդյունավետ չի աշխատում։
Կորոնավիրուսի համավարակից մինչև օրս Թուրքիայում հայտնաբերվել է վիրուսի 7,3 միլիոնից ավելի դեպք, 65,3 հազար մարդ մահացել է։
Կարծիքներ