ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հարության տոնի առթիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հարության տոնի առթիվ.
Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Թող Տիրոջ Սուրբ Հարությունը մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ խոնարհություն, իմաստություն եւ այս տոնի ողջ խորհրդի գիտակցմամբ ապրելու և արարելու ողջախոհություն պարգեւի։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։ Մեզ եւ ձեզ մեծ Աւետիս։
Կարծիքներ