Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Ինչպես հայտնել էինք, Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և փոխքաղաքապետ, Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանի նկատմամբ: Ձերբակալվել են կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի օգնական Կարապետ Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում