ԱԺ նախագահը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Սիմոնյանի Ֆեյսբուքի էջից:
«Մասնակցեցի Վաղարշապատի նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությանը»,- տեղեկացրել է Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել էր 15298 քվե՝ 19 մանդատ:
ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն էր:



Կարծիքներ