Wildberries Travel-ը հասանելի է արդեն նաև Հայաստանում

Wildberries Travel-ը հասանելի է արդեն նաև Հայաստանում

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի զբոսաշրջիկների համար Wildberries Travel ծառայությունների նոր հարթակում արդեն հասանելի են ավիատոմսերի ձեռքբերումը և տուրիստական ծառայությունները՝ էքսկուրսիաներ, հանգստյան օրերի շրջագայություններ, ֆոտոսեսիաներ և այլն։

Այս մասին տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից։

Ամրագրման դիմաց վճարումը հասանելի է արտասահմանյան բանկային քարտերով:

«Վստահ ենք, որ ԱՊՀ երկրների զբոսաշրջիկները, որոնք հաճախ են մեկնում Ռուսաստան արձակուրդների և գործուղումների, ակտիվորեն կօգտագործեն ծառայությունը ճամփորդություններ պլանավորելու համար», – նշել է Wildberries Travel ուղղության ղեկավար Աննա Շչեկոտիխինան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում