Դեսպան Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվել է
ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել է 2 ամսով։
Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այսօր 2 ամսով կալանավորվել է նաև դեսպան Սմբատյանի որդին՝ դրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Քրեական վարույթով որոնվող և գործում նշվող գործարարն էլ հայտնաբերվել է, մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նրան ևս կալանավորվելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթով պարզվել է՝ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
Կարծիքներ