Սևանում 3-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, հետո մայրն է իրեն նետել, որ փրկի
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ երեխայի ընկնելուց հետո մայրն է նետվել, որ երեխային փրկի:
Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի:
Կարծիքներ