ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 27-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 3 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 1, ինչպես եւ հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։
Կարծիքներ