Սաուդյան Արաբիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային թիվ
Մեկ օրում Սաուդյան Արաբիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ: Դեպքերի քանակը մեկ օրումավելացել է գրեթե 4 հազարով:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 29-ին «Թվիթեր»-ում հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը:
«Մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3943 դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է186 436-ի: Կորոնավիրուսի տարածումից ի վեր մահացել է 1599 մարդ: Մեկ օրում առողջացել է 2363 պացիենտ: Ընդհանուր առմամբ առողջացել է 128 հազար մարդ»,-ասվում է հաղորդագրությունում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 10 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 500 հազարից:
Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած:
Կարծիքներ