Վրաստանի և Թուրքիայի սահմանապահ ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացնել
Վրացի և թուրք սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Սամցխե-Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի ստորաբաժանման և Թուրքիայի ԶՈւ 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։
Ըստ սցենարի սահմանված էր երկու իրավիճակ՝ անօրինական միգրանտների ձերբալակում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում:
«Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանային ստորաբաժանումների միջև ցամաքային սահմանների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակումն է և սահմանային անվտանգության հարցերում համակարգված գործողությունների բարելավումը», – ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
Զորավարժությունները տեղի են ունեցել 2021 թվականին Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության պլանի շրջանակներում։ Դրանք պարբերական բնույթ են կրում և երկու երկրների միջև անցկացվում են երկու տարին մեկ։
Վրաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի մայիսի 21-ին։ Երկրները համագործակցում են առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության, կրթության ոլորտներում և միմյանց համարում են ռազմավարական կարևոր գործընկերներ։
Կարծիքներ