Աշոցքում 4000 քառակուսի մետր ճանապարհ է ասֆալտապատվել

Աշոցքում 4000 քառակուսի մետր ճանապարհ է ասֆալտապատվել

Ավարտին են մոտենում Աշոցք համայնքի Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ասֆալտապատումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանաներում։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում 62մլն 182հազար դրամ գումարի շրջանակներում ասֆալատապատվել է շուրջ 4000 քառակուսի մետր ճանապարհ։

Գումարի 45 տոկոսն հատկացնելու է պետությունը, 55-ը՝ համայնքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում