Ռուս-վրացական սահմանին թուրքը սպանե ՞լ է հայ վարորդի
Վրաց-ռուսական սահմանին բեռնատարների վարորդների միջև բախում է տեղի ունեցել , ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «360» հեռուստաալիքը:
Նախնական տեղեկություններով՝ բախումը տեղի է ունեցել վրացական ռազմական մայրուղու սահմանային անցակետում գտնվող չեզոք գծում: Հաղորդվում է, որ կոնֆլիկտի կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն:
«360» -ի տեղեկություններով՝ կռվի հետևանքով բեռնատարներից մեկի վարորդը, ենթադրաբար ազգությամբ թուրք, սպանել է հայ վարորդի:
Դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները: Վրաստանի ՆԳՆ-ը դեռ պարզաբանում չի տվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկնաբանություն չի տվել:
Ընդգծվում է, որ ձնահյուսերի սպառնալիքի պատճառով սահմանային անցումը դեռ փակ է: Դա հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարի կուտակման:
Նյութի աղբյուրը՝ այստեղ
Կարծիքներ