Քննությունը պահանջում է ձերբակալել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի եւս մեկ ադրբեջանցի մասնակցի
Քննությունը պահանջում է ձերբակալել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի եւս մեկ ադրբեջանցի մասնակցի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դատարանը միջնորդություն է ստացել Ադրբեջանի քաղաքացի Ջեյխուն Գիյասովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին»,-ասվում է Կուզմինի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հուլիսի 24-ի գիշերը Մարյինո շրջանում բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների եւ հայերի միջեւ, որը ծեծկռտուքի է վերածվել: Տուժել է 1 մարդ: Ոստիկանությունը խուլիգանության մասին գործ է հարուցել: Ձերբակալվել է 34 մարդ:
Կարծիքներ