ԱԱՏՄ տեսուչները հանրային տրանսպորտում այսօր ավելի բարվոք պատկեր են արձանագրել

ԱԱՏՄ տեսուչները հանրային տրանսպորտում այսօր ավելի բարվոք պատկեր են արձանագրել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտում:

 

ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ այսօր ավելի բարվոք պատկեր է արձանագրվել։

 

Հիշեցնենք` վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվում է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակ կրելու և սահմանված այլ նորմերի կատարումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում