Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում մեկնարկել է
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը:
Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Երկկողմ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև միջազգային արդիական հարցեր, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակը:
Պուտին-Էրդողան վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:
Համավարակային իրավիճակի պատճառով հետագա բանակցություններն անց են կացվել հեռախոսային կամ տեսաժողովի եղանակով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
Կարծիքներ