Թուրք լրագրողը կոչ է արել ոստիկաններին պաշտպանել ստամբուլահայերին սադրանքերից

Թուրք լրագրողը կոչ է արել ոստիկաններին պաշտպանել ստամբուլահայերին սադրանքերից

Թուրք լրագրող Մելիքե Չափանը Twitter–ի իր էջում տեղադրել է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշով ավտոերթի տեսանյութ եւ կոչով դիմել ոստիկանությանը։

«Երեկ Հայոց պատրիարքարանի դիմաց Ադրբեջանի դրոշներով ավտոերթ անողներն այսօր Ֆեներ–Բալաթ թաղամասի փողոցներում են։

Թուրքիայի ներքին գործերի նախարարություն եւ ոստիկանություն, միջոցներ ձեռնարկեք եւ պաշտպանեք քաղաքացիներին»։

Նշենք, որ Բալաթ թաղամասում մեծ թվով ստամբուլահայեր են ապրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում