ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին իր հավատարմագրերը կհանձնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ 

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի օտարերկրյա պետությունների նորանշանակ 28 դեսպանների հավատարմագրերը: Արարողությունն ավանդաբար կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։

Նշվում է, որ ՌԴ նախագահին իրենց հավատարմագրերը կհանձնեն 28 երկրների, այդ թվում՝ Հայաստանի նորանշանակ դեսպանները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում