Քաղաքական իմպոտենտությունը բուժում չունի ու այդ նպատակով Մոսկվա մեկնելը ապարդյուն է. Չախոյան
«Ընդդիմադիր գործիչներն ու սառեցված սրբազնանները մինչ օրս չհասկացան, որ քաղաքական իմպոտենտությունը բուժում չունի, կրում է խրոնիկ բնույթ ու բուժման նպատակով Մոսկվա մեկնելը ապարդյուն է»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ ընդդիմության դժբախտությունը կայանում է նրանում, որ իր քաղաքական իմպոտենտության բուժումը միշտ փորձում է գտնել արտերկրում ու ինչպես միշտ կանգնում է կոտրած տաշտակի առջև։
«Չհասկացան, որ էս երկրի տերը Հայաստանի հանրապետության քաղաքացին է, ու նույն քաղաքացին է որոշելու երկրի ճակատագիրը, և ոչ թե օտարերկրյա ինչ-որ մի քարտուղարուհի, ում դռան տակ վիզները ծուռ «դաբռո» են մուրում»,-գրել է նա։
Կարծիքներ