Ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքում. զոհերին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքում. զոհերին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

SHAMSHYAN.COM-ի հաղորդմամբ ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Տուրդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:   

Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:   Դիերը դուրս են բերել նաև Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ:  

 Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում