Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով
Ուկրաինայի շուրջ ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորությունը մնում է, սակայն հավանական է նաև լարվածության մշտական աճ։ Նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն CNN-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ դեռ երեք այլընտրանք կա. առաջինը կարգավորել իրավիճակը Ուկրաինայի արևելքում, իրագործել Մինսկի համաձայնագրերը», - ասել է նա: «Երկրորդը լայնածավալ պատերազմ է, երրորդը, որը նույնքան վատ է՝ լարվածության մշտական աճ»: Ըստ Նիինիստոյի՝ այս պահին իրավիճակն առավել համահունչ է երրորդ տարբերակին։
Կարծիքներ