Սանոսյանը ներկայացրել է Ամուլսարի հանքի ակնկալվող եկամուտներն ու աշխատատեղերի թիվը

Սանոսյանը ներկայացրել է Ամուլսարի հանքի ակնկալվող եկամուտներն ու աշխատատեղերի թիվը

«Լիդիան Արմենիա» ընկերությունում Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործումից ստացվող տարեկան եկամտին. «Զուտ եթե եկամտային մասը նայենք մոտ հաշվարկները տարեկան 120-130մլն դոլար են՝ այսօրվա ոսկու արժեքի պարագայում։ Դա հարկեր և ռոյալիթիներ, որոնք կուղղվեն դեպի ՀՀ բյուջե։ Այսինքն այդտեղ չկա մեր 12.5% դիվիդենտներն ու մնացած մասերը։ Կան նաև այլ ածանցյալ էֆեկտներ, տնտեսական ազդեցություններ»։

Գնել Սանոսյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում աշխատատեղերի թվի ավելացման մասին. «Այնտեղ աշխատելու է մոտ 1200-1300 մարդ, բայց հանքերի պարագայում հաշվում են, որ յուրաքանչյուր մեկ աշխատակցի համար ևս 4-5 աշխատակից այլ կազմակերպություններում, այլ ոլորտներում է աշխատում, այսինքն խոսքն առնվազն ևս 4000 մարդու մասին է։ Իր ազդեցությունը կտարածվի այդքան մարդ տարբեր կազմակերպություններ, տարբեր աշխատանքներ կկատարեն, տարբեր ծառայություններ կմատուցեն, մի մասն ուղիղ ներգրավված կլինի, մի մասն՝ ածանյալ ծառայություններ կմատուցի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում