ԱՄՆ-ը փնտրում Է ռուսական նավթից կախվածությունը կրճատելու միջոցներ
ԱՄՆ-ն ուսումնասիրում Է ռուսական նավթի սպառումը նվազեցնելու հնարավորությունները՝ ըստ որում թույլ չտալով ընդհատումներ Էներգակրի համաշխարհային մատակարարումների հարցում: Մարտի 2-ին այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել Է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիպ Սինգհը:
«Մենք փնտրում ենք հնարավորություններ ԱՄՆ-ում կրճատելու ռուսական նավթի սպառումը՝ ըստ որում պահպանելով Էներգակիրների համաշխարհային մատակարարումները»,- հայտարարել Է նա: Սինգհի խոսքով՝ աշխարհում նավթի մատակարարումների կրճատումը «սոսկ կբարձրացնի (բենզինի) գներն ԱՄՆ-ի լցակայաններում եւ կնպաստի (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինի եկամուտերի աճին»: Սինգհն ընդգծել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունների նպատակը «Ռուսաստանի՝ որպես Էներգակիրների առաջատար մատակարարի կարգավիճակի նվազեցումն Է»: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Տեղեկատվական վարչության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանը մտնում Է Միացյալ Նահանգների շուկա նավթի օտարերկրյա մատակարարների առաջին հնգյակը:
Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը 2021 թվականին դուրս Է եկել երկրորդ տեղն ԱՄՆ-ում դրա ներմուծողների թվում: Մարտի 2-ին պատասխանելով լրագրողների հարցին Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքի հնարավորության մասին՝ ԱՄՆ-ի նախագա Ջո Բայդենը հայտարարել Է, որ «ոչինչ բացառված չԷ»: Սակայն նա վերջին օրերին մի քանի անգամ հավաստիացրել Է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կջանա ամերիկացիների համար նվազագույնի հասցնել Ռուսաստանի դեմ զանազան սահմանափակիչ միջոցների կիրառման հետեւանքները՝ այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ-ում վառելիքի առանց այն Էլ բարձր գների աճը զսպելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ