Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը։

Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ծաղկաձորի, Ապարանի, Թալինի, Արագածի, Գյումրիի, Անիի, Արթիկի և Դիլիջանի, Բերդի, Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է»,- ասվումէ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում