Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումներով ԿԳՄՍ նախարարությունում զբաղեցրած պաշտոններից ազատել է Դանիել Դանիելյանին ու Հասմիկ Ավագյանին, իսկ Տիգրան Վիրաբյանին նշանակել է փոխնախարար։

Ըստ այդմ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ մինչ այս Տիգրան Վիրաբյանը զբաղեցրել է  Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ, ապա՝ Հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն և գլխավոր պրոդյուսեր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում