Բայրամյանի դուբլի շնորհիվ «Ռոստով»-ը հաղթեց «Ռուբին»-ին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Ռուբինը» հյուրընկալել էր «Ռոստովին»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր։ 55-րդ րոպեին Բայրամյանը բացեց հանդիպման հաշիվը։ 76-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դուբլ գրանցեց։
«Ռոստովը» 2-0 հաշվով առավելության հասավ «Ռուբինի» նկատմամբ։ Հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը կարող եք դիտել այստեղ։
Այս արդյունքից հետո «Ռոստովը» միավորների քանակը հասցնում է 26-ի։ 15 խաղից հետո նրանք 5-րդ տեղում են։
Կարծիքներ