Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Լիմ Լեի հետ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Սանտոշ Վիդիտը:
Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնիաշկին, Լևոն Արոնյանը, Յան-Կրիզշստոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտոր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանտոս Վիդիտը:
Մրցաշարը մեկնարկում է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:
Կարծիքներ