«Զգուշացում․ այս պահին Հայաստանի վրա բանկային վիրուսների շատ լուրջ ալիք է գալիս»․ Սամվել Մարտիրոսյան

«Զգուշացում․ այս պահին Հայաստանի վրա բանկային վիրուսների շատ լուրջ ալիք է գալիս»․ Սամվել Մարտիրոսյան

«Զգուշացում։ Հայկական բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է՝ այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս՝ կապված բանկային վիրուսների հետ։

«Հայրենակիցներ, այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս բանկային վիրուսների։ Սա բավականին նոր բան է մի քանի ամիս առաջ հենց կոնկրետ հայկական բանկերով չէր լինում, ավելի ընդհանրացված էր։ Սա Android-ի տերերին է վերաբերում, եթե ձեզ Telegram, WhatsApp, Viber-ով առաջարկեն ներբեռնել ծրագիր, տեղադրել հեռախոսի վրա բանկի անունից, չանեք, գողանում է»,-հայտնեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ կողքից ծրագրեր չի կարելի քաշել, միայն Play Market ծրագրից, հակառակ դեպքում վտանգավոր կլինի օգտատերերի համար. պետք է ներբեռնել միայն պաշտոնական հավելվածներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում