Պարեկները ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի են բերման ենթարկել
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մելքումովի փողոցում ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա։ 42-ամյա վարորդը եղել է ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ։ Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ