Արցախում կորոնավիրուսի 30 նոր դեպք է հաստատվել. ծայրահեղ ծանր վիճակում է 13 մարդ
Դեկտեմբերի 10-ին Արցախի հանրապետությունում կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում հիվանդության 30 նոր դեպք է գրանցվել:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 97 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27.501 քաղաքացու հետազոտություն, որից 4.470-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Կարծիքներ