Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին

Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին:

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու համերգով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նշանավոր արտիստին՝ ընձեռած բացառիկ հնարավորության համար:

Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Ավինյանը երաժշտարվեստի աշխարհահռչակ գործչին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում