ՌԴ-ում ԱՆ-12 օդանավի կործանման վայրում 5 զոհի մարմին է հայտնաբերվել
ՌԴ Իրկուտսկի մարզում ԱՆ-12 օդանավի կործանման վայրում հինգ զոհի մնացորդներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներին:
«Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են զոհերից 4-ի մարմիններն ու ևս մեկ մարդու մարմնի մասեր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Վերջինս հավելել է, որ ավիավթարի հետևանքով տեղում ավերածություններ և զոհեր չեն գրանցվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 110 մարդ և շուրջ 60 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք, որ ավիավթարի լուրը ստացվել էր քիչ առաջ: Այն ժամանակ հաղորդվում էր, որ բեռնափոխադրում իրականացնող օդանավում 8 մարդ է եղել:
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ կործանված ինքնաթիռում Բելառուսի և այլ երկրների քաղաքացիներ են եղել:
Կարծիքներ