Իսրայելի ԱՆ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործմանը

Իսրայելի ԱՆ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործմանը

Ամերիկյան Moderna ընկերությունը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակել, հայտարարել է, որ Իսրայելի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել դեղամիջոցի կիրառմանը:

«Իսրայելի առողջապահության նախարարությունն ապահովել է 6 մլն դեղաչափ, ակնկալվում է, որ առաջին մատակարարումները սկսվելու են հունվարին»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Ավելի վաղ COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հավանություն էր ստացել ԱՄՆ-ում ու Կանադայում, եւ Իսրայելը դարձել է դեղամիջոցի կիրառմանը հավանություն տված երրորդ երկիրը:

Հիմա ընկերությունը սպասում է ԵՄ-ից, Սինգապուրից, Շվեյցարիայից եւ Մեծ Բրիտանիայից պատվաստանյութի հավանությանը:

Հիշեցնենք, որ Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումը մեկնարկել է դեկտեմբերի 19-ին: Պետությունը նախատեսում է հունվարի վերջին պատվաստել ռիսկի խմբի բոլոր քաղաքացիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում