Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների ընդունման գործընթացը վերսկսվում է
Հունվարի 5-ից վերսկսվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։
Կարծիքներ