21-րդ դարը 2021-ին պիտի վերջապես գա Հայաստան ու Արցախ, լույսի ու միասնականության տարի պիտի դառնա. Արամ Սարգյան
Բյուզանդական կայսրությունը չկա, Հռոմեական կայսրությունը չկա, Բաբելոնը չկա, քրդերը 70 միլիոն են, բայց պետություն չունեն...
Մենք կանք, ժողովուրդ ջան, ու Փառք Աստծո, Հայաստանի Հանրապետությամբ և Արցախով։ 2021-ը վերքերը վիրակապելու, համախմբվելու, հույսի ու կյանքի տարի թող լինի բոլորիս համար, լցվենք լավատեսությամբ, ապաշխարենք և ներենք միմյանց, ու Աստված վստահաբար կօրհնի մեզ և մեր հինավուրց հայրենիքը։
21-րդ դարը 2021-ին պիտի վերջապես գա Հայաստան ու Արցախ, լույսի ու միասնականության տարի պիտի դառնա: Մենք մենակ չենք, ու մենք լիքը ասելիք ունենք աշխարհին, լիքը անելիք: Բարի ամանոր ու երջանկություն բոլորիս:
Արամ Սարգսյան
Կարծիքներ